211652_close_icon
views-count2181 դիտում article-date 19:46 11-02-2022

Պեկին-2022. Դահուկավազորդ Միքայել Միքայելյանն առաջ անցավ 34 մրցակցից

Աշոցքցի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը ավարտեց իր մրցելույթները Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում: Նա այսօր ՝ փետրվարի 11 –ին, իր հնարավորությունները ցույց տվեց 15 կմ դասական ոճում:

50 երկրների 99 պատվիրակներ մասնակցեցին պայքարին: Նրանցից չորսը անհրաժեշտ դիմացկունություն չունենալու պատճառով չկարողացան ավարտել մրցատարածությունը: Լավ է , որ մեր մարզիկը իրենից ետ թողեց 34 մրցակցի և գրավեց 61 –րդ տեղը: Կարծես վատ ցուցանիշ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ  չեմպիոնի կոչումը նվաճած Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանեն տարածությունը հաղթահարել է  37:54.8 ժամանակում: Նրանից վեց րոպեից մի քիչ ավելի / 43:09.1 / ժամանակով եզրագիծը հատեց  մեր Միքայելը: Չդժգոհենք նրանից:

Օլիմպիական խաղերի ծրագրով վաղը սահադաշտ կելնի Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան -  Սիմոն  Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Ասատուր Եսայանցի ուղարկած լուսանկարները դրվագներ են Միքայելի մրցավազքից:

Նմանատիպ նյութեր