7712 դիտում
21:25 11-05-2017
Նիդերլանդներում հարգանքի տուրք մատուցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած, նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակին
Մայիսի 4-ին Նիդերլանդների Միդելհարնիս քաղաքում՝ հայ ռազմաերիներին նվիրված հուշարձանի մոտ, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց հիշատակի արարողություն, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած, այնուհետև, գերի ընկած և նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակին։
Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ուտրեխտի նահանգում Թագավորի հանձնակատարը, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից և այլ գերատեսչություններից, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ «Անմահ գնդի» երթը, որոնց մասնակիցները կրում էին Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած իրենց հարազատների նկարները:
Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին «Ռուստհոֆ» հուշահամալիրում` խորհրդային զինվորների փառքի հուշարձանին, և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:
Տեղեկանք․«Ռուստհոֆ» հուշահամալիրում ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Վերջին տարվա ընթացքում շարունակվել է անհայտ կորած համարվող զինվորների ինքնության ճշտման գործընթացը և արդեն հաջողվել է պարզել նրանցից 201-ի ինքնությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
943 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1015 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել