10568 դիտում
09:32 09-05-2019
Մայիսյան հաղթանակների տոնին ընդառաջ՝ Արցախյան պատերազմում ընկած զինվորների հիշատակին Շիրակի մարզի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շուշիի ազատագրումը 1992 թվականին է տեղի ունեցել: Այն Արցախյան պատերազմի կենսական նշանակություն ունեցող կետն էր, որի ազատագրումով հայ զինվորները թշնամուն ստիպեցին հաշվի նստել իրենց հետ: Անհավասար մարտում քաջարի մարտիկներն իրենց առջև դրված պարտականությունը կատարեցին գերազանց:
Այսօր՝ մայիսյան տոնին, Շիրակի պանթեոն են այցելել ու հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմում ընկած զինվորների հիշատակին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորական միության անդամներն ու ազատամարտիկները: Ծաղիկներ են խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:
Շիրակի պանթեոն այցելած պաշտոնյաները նշել են, որ Շուշիի ռազմական օպերացիան, նրա ազատագրումը մեր պատմության փառահեղ էջերից է և որքան էլ տարիներ անցնեն, հաղթական այդ օրը փառաբանելու ու հիշելու պարտք ունենք:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
17:57 09-05-2015
ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին