211652_close_icon

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Ստրասբուրգում

views-count2640 դիտում article-date 18:07 11-05-2017
Մայիսի 9-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ դեսպան Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի մերձակա Ագնո քաղաքում գտնվող Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում զոհված մարտիկների գերեզմանատանը, ուր ամփոփված են նաև խորհրդային բանակի զինվորների շիրիմներ: Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդում այլ պետությունների ներկայացուցչությունների ղեկավարներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով նրանց նվիրված հուշակոթողի առջև:

Նմանատիպ նյութեր