211652_close_icon
views-count9072 դիտում article-date 22:12 11-05-2017

Իտալացի ամուսնական զույգը հաղթահարել է 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող 14 լեռ

Իտալացի լեռնագնացներ Նիվես Մերոին և Ռոմանո Բենետն աշխարհում առաջին ամուսնական զույգն են, որոնք միասին կարողացել են հաղթահարել ծովի մակարդակից 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող 14 լեռ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: 55-ամյա ամուսնական զույգը վերջերս է բարձրացել Աննապուրան լեռը, որի բարձրությունը 8091 մետր է: Անցած 19 տարիների ընթացքում նրանք հաղթահարել են այդպիսի ևս 13 լեռ: Իրենց յուրահատուկ փորձը նրանք սկսել են 1998 թվականից: Առաջին անգամ բարձել են Հիմալայների հյուսիս-արևմուտքում գտնվող Նանգապարբատ լեռը, որը համարվում է ամենավտանգավորներից մեկը:

Նմանատիպ նյութեր