211652_close_icon
views-count5827 դիտում article-date 21:48 11-05-2017

Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակը պարգևատրվել է ԱԳՆ Պատվո մեդալով

Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հաջողություն մաղթելով պապական նվիրակին իր հետագա գործունեության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վառ վկայությունն էր անցյալ տարի «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» նշանաբանի ներքո Ֆրանցիսկոս պապի պատմական այցը Հայաստան։ Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած բազմակողմանի աջակացության համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին համոզմունք հայտնեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի համագործակցությունը առավել կամրապնդվի ու կընդլայնվի: Ի նշանավորումն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած արժեքավոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը արքեպիսկոպոս Սոլչինսկուն պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

Նմանատիպ նյութեր