211652_close_icon
views-count7098 դիտում article-date 10:59 12-05-2017

Արաբկիրում ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին 5000 դրամ են բաժանելու. գումարը հատկացրել է ՍԱՍ-ի Արտակը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանն Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին 5000 դրամ են բաժանելու: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատակիցները ճշտել են, որ Անտոնյանը պետք է բաժաներ 15 հազար դրամ, մինչդեռ մնացած 10 000-ը նա «խնայել է»: Ի դեպ, Արաբկիրի համար նախատեսված ընտրակաշառքի գումարը տվել է հերթական անգամ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր