1677 դիտում
14:46 12-05-2017
ՔԿ ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստին
Մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվեցին նաև մի շարք կարևորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:
Կարևոր է արձանագրել, որ Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ ընտրվեց ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ով, երախտագիտություն հայտնելով Խորհրդի անդամների վստահության համար, առաջարկեց 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում, ինչը ևս ընդունվեց Խորհրդի միաձայն որոշմամբ:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
20:59 27-10-2023
ՆԳՆ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգող խորհրդի նիստին
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»