211652_close_icon
views-count1390 դիտում article-date 15:17 12-05-2017

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ

«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը: Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ: Նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու և իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ն. Փաշինյանը: Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու նպատակով:

Նմանատիպ նյութեր