99138 դիտում
16:45 13-05-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 55-ամյա քաղաքացին ականի վրա պայթել է, ինչի հետևանքով աջ ոտքը կտրվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Խաչիկ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Կամո Կուրեխյանն է, ում այս պահին վիրահատում են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվոմ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Կյուրեղյանի հետ է եղել նաև համագյուղացի Արմեն Խաչատրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: