23210 դիտում
09:38 04-06-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում. արջը Արատես գյուղի հանդամասում հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը. փրկարարները մոտ մի քանի կիլոմետր պատգարակով վիրավորին գյուղացիների օգնությամբ Արատեսի վարչական տարածքում գտնվող հանդամասից մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, և բժիշկները առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո նրան տեղափոխել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է նրա վրա:
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։