«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող. Մտածում էի, թե Պորտուգալիայի հերոսը Ռոնալդուն է
«Եվրատեսիլ-2017»-ի պորտուգալացի հաղթող Սալվադոր Սոբրալը իր երկրի գլխավոր հերոս է համարել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ես իմ երկրի ազգային հերոս ե՞մ: Ես մտածում էի, թե Պորտուգալիայի իսկական հերոսը Կրիշտիանու Ռոնալդուն է:
Դա զարմանալի է: Ես ցանկանում եմ ապրել խաղաղ կյանքով: Միգուցե, որոշակի աղմուկ լինի իմ անվան շուրջ, սակայն ես ինձ չէի համարի ազգային հերոս:
Եթե ես իմ մասին մտածեի` որպես Պորտուգալիայի հերոս, դա ինչ որ տեղ տարօրինակ կլիներ», ասել է Սոբրալը:
Սոբրալը ամենաշատ ձայներն էր ստացել թե ժյուրիի, թե`հեռուստադիտողների վարկածով` վաստակելով 758 միավոր: