211652_close_icon
views-count15178 դիտում article-date 13:44 15-05-2017

Մեզ հաջողվել է արձանագրել Երևանի ընտրությունների արդյունքում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվե. «Ելք» դաշինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Նա ընթերցել է դաշինքի հայտարարությունը ավագանու ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ընտրության արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբերից համատարած ընտրակաշառք է բաժանվել և այդ գործընթացը կազմակերպված բնույթ է ունեցել, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ: Մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել ընտրական տեղամասերում, որը նույնպես արձանագրվել է դաշինքի վստահված անձնաց կողմից: Իրավապահ մարմինները ընտրախախտումների դեմ պայքարում համատարած անգործություն են ցուցաբերել, իսկ որոշ դեպքերում՝ հովանավորել այդ գործընթացը: «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել ապացույց առ այն, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության հետ: Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություն են գործադրել «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ՝ խոչընդոտելով ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը: Ընտրակաշառքի բաժանման գործում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: «Ելք» դաշինքը ակնածանք է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, որոնք առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր