211652_close_icon
views-count3615 դիտում article-date 16:09 15-05-2017

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առեւտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. hունվարի 1-ից կատարվել է փոփոխություն: Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝ ամսական 100 խորանարդ մետր: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ: Հեռ.՝ 1-85, 011.300-185, էլ. փոստ՝ [email protected]:

Նմանատիպ նյութեր