9726 դիտում
23:14 15-05-2017
Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթեց Սոչիի թիմին. վաղը կկայանա եզրափակիչ հանդիպումը
Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը այսօր՝ մայիսի 15-ին, կրկին հաղթանակ է տոնել:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ մեր թիմը հանդիպել է ՌԴ Սոչիի թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3-0 հաշվով: Վաղը՝ մայիսի 16-ին, կկայանա եզրափակիչ հանդիպումը, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Պյատիգորսկի թիմը:
Հիշեցնենք, որ Արցախի հավաքանը մայիսի 12-ին արդեն հանդիպել է Պյատիգորսկի թիմի հետ և խաղն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով:
Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի:
[url=http://artsakhpress.am/arm/news/66520/arcakhi-futboli-veteranneri-havaqakany-haxtec-sochii-timin-vaxy-kkayana-ezrapakich-handipumy.html]
Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
3367 դիտում
20:52 15-05-2017
Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում անցել է կիսաեզրափակիչ
4600 դիտում
18:32 16-05-2017
Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը
2328 դիտում
16:38 25-10-2019
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմրցի Արցախի վետերանների հետ
Այս բաժնից
511 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
523 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար