2055 դիտում
15:09 16-05-2017
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված ծրագրերը
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված ծրագրերը:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված և առաջարկվող ներդրումային փաթեթները՝ Վահե Նիկոյանը մասնավորապես կարևորել է պետության և մասնավոր հատվածի հետ համատեղ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը, այդ թվում վերելակների արդիականացման ծրագիրը, որը ևս նախատեսվում է իրականացնել եռակողմ համագործակցության ձևաչափով:
«Երևանի քաղաքապետարանն այսօր առանձնակի կարևորում է ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված ծրագրային աշխատանքները: Այս առումով քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր իրավասության շրջանակում հնարավորին աջակցել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը:
Հատկանշական է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քաղաքային նշանակության մի շարք ոլորտներում մենք արդեն իսկ ունենք հաջողված համագործակցության օրինակներ, այդ թվում` նոր աղբավայրի կառուցման և գործող երկու աղբավայրերի փակման ծրագրի շուրջ: Սրան զուգահեռ մենք քննարկում ենք նաև կոշտ թափոնների նախնական վերամշակման ծրագիրն ու աղբի վերամշակման գործարանի կառուցման հնարավորությունները պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Ծրագրի իրագործման դեպքում մենք լուրջ արդյունքներ կարձանագրենք շրջակա միջավայրի պահպանման և բնապահպանական տեսանկյունից»,-նշել է Վահե Նիկոյանը:
Նախատեսվող ծրագրերից են նաև ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության քաղաքականության մշակման և իրավական շրջանակների զարգացմանն առնչվող հարցեր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդատու Ալեքսեյ Զվերևը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար և ներկայացնելով պետություն-մասնավոր հատված համագործակցության քաղաքականության և իրավական շրջանակի զարգացման տեսլականն ու ժամանակացույցը, կարևորել է Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունն այս գործընթացում և ընդգծել համագործակցության եռակողմ ձևաչափում իրատեսական ծրագրերի իրագործելիությունը:
Նմանատիպ նյութեր
3870 դիտում
15:18 14-02-2018
Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր
2144 դիտում
19:30 13-05-2020
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»