8271 դիտում
22:09 16-05-2017
Ուկրաինայի խորհրդարանը պատիժ է սահմանել գեորգևյան ժապավեն կրելու համար
Ուկրաինայի Գերագույն ռադան Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ է կատարել, որոնցով տուգանք է սահմանվում գեորգևյան ժապավեն պարաստելու, կրելու, հրապարակային կիրառելու համար: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-39938736]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Այսպիսով, գեորգևյան ժապավեն կրելու կամ հրապարակյին կիրառելու համար նախատեսվում է պատիժ՝ 850-ից մինչև 2.550 գրիվեն (32-ից մինչև 97 դոլար) տուգանք:
Պատիժ է սահմանվում ոչ միայն ժապավենը հագուստի վրա կրելու, այլև այդ խորհրդանիշը զանգվածային միջոցառումների ժամանակ ցուցադրելու, պաստառների վրա նկարելու, բացիկների վրա պատկերելու, իրերի վրա փակցնելու, ավտոմեքենաների վրա կպցնեու, ԶԼՄ-ներում հրապարակելու, և մի շարք այլ դեպքերում:
Բոլոր դեպքերում այդ ժապավենները ենթական են բռնագրավման: Մեկ տարվա ընթացքում կրկնակի իրավախախտման դեպքում նախատեսվում է 5.100 գրիվեն տուգանք կամ 15-օրյա կալանք:
Այս օրինագծի հեղինակը Ուկրաինայի ռադայի պատգամավոր Անտոն Գարաշչենկոն է: Օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մեջ նշվում է, որ գերոգևյան ժապավենը դարձել է կրեմլի քարոզչության անբաժան մասը:
Նման օրինագիծ ընդունել է նաև Լատվիան: Երկու տարի առաջ Լատվիայի խորհրդարանը արգելել է գեորգևյան ժապավենի կիրառումը հասարակական միջոցառումների ժամանակ, անվանելով այն ռուսական նեոիմպերիալիզմի խորհրդանիշ:
Նմանատիպ նյութեր
8899 դիտում
21:35 12-06-2016
Սվազիլենդում կանանց խստիվ պատիժ է հասնում ներքնազգեստ կրելու համար․ աշխարհի ամենազվարճալի օրենքները
1937 դիտում
12:53 25-02-2021
Ուկրաինայում ցանկանում են քրեական պատիժ սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը