1937 դիտում
12:53 25-02-2021
Ուկրաինայում ցանկանում են քրեական պատիժ սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար
Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադայում թշնամու հետ համագործակցելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին 2 օրինագիծ են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում տալով Ռադայի էլեկտրոնային համակարգի տվյալներին:
Առաջին նախաձեռնությունը նախատեսում է պատասխանատվություն Ռուսաստանի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմի իշխանությունների հետ համագործակցության և նրանց աջակցելու համար:
«Համագործակցողներ կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հերքել են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի իրականացումը և նրա տարածքների շրջափակումը կամ հրապարակավ կոչ են արել աջակցել ագրեսորին, համագործակցել շրջափակողների հետ»,-գրել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենիա Կրավչուկն իր ֆեյսբուքյան էջում:
Օրինագծի համաձայն՝ «Ուկրաինայի քաղաքացու կողմից կամավոր սկզբունքով կազմակերպչական կամ վարչատնտեսական ֆունկցիաների հետ կապ չունեցող պաշտոնի զբաղեցումը ժամանակավորապես շրջափակված տարածքների ապօրինի իշխանություններում» կպատժվի 12-15 տարվա ազատազրկմամբ:
Այն անձինք, որոնք ընտրովի պաշտոններ կզբաղեցնեն Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում կամ կօգնեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, նույնպես կազատազրկվեն:
Երկրորդ օրինագիծը «լրացուցիչ իրավական հիմքեր է սահմանում քաղաքական կուսակցությունների, հասարակական, բարեգործական կամ կրոնական կազմակերպությունների, արհմիությունների և հասարակական կազմավորումների լուծարման համար»` Ռուսաստանի կամ Կիևի կողմից չվերահսկվող տարածքների իշխանությունների հետ համագործակցության հիմքով:

Նմանատիպ նյութեր
8268 դիտում
22:09 16-05-2017
Ուկրաինայի խորհրդարանը պատիժ է սահմանել գեորգևյան ժապավեն կրելու համար
3995 դիտում
19:12 24-09-2022
Ռուսաստանը քրեական պատիժ է սահմանում գերի հանձնվելու համար
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը