211652_close_icon
views-count1332 դիտում article-date 10:09 17-05-2017

«Ելք»-ի ընտրվելու դեպքում ունենալու էինք ոչ միայն բացարձակ նոր Երևան, այլ նաև նոր, մրցակցային Հայաստան. Արամ Զ. Սարգսյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Զ. Սարգսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված՝ հարցազրույցից. [b]-Ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունները, հիմնական մտահոգիչ հարցը քաղաքացիների մասնակցության փոքր թիվն է: Ի՞նչ կարծիք ունեք, 50 տոկոսից ցածր մասնակցությունն ինչի՞ մասին է խոսում: [/b] ֊Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, շնորհավորել «Ելք» դաշինքի ավագանու անդամներին, բոլորը լուսավոր մարդիկ են, և համոզված եմ' անկախ «Ելք» դաշինքի ավագանու անդամների թվից, երևանցին կզգա մեր ներկայությունը Երևանի քաղաքապետարանում: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունեմ, օրինակ, ինչո՞ւ 70 հազար փաստացի ձայն ունեցող «Ելք»-ի հանրահավաքին ընդամենը 1000 մարդ էր մասնակցում, ի՞նչն է պատճառը՝ վախի մթնոլո՞րտը և այլն: Իմ կարծիքով՝ Աջափնյակի բնակչությունը միայն մետրո կառուցելու խոստման համար պետք է ձայն տար «Ելք»-ին, բայց խոստումների մեխանիզմը չաշխատեց: Եթե խոստումներ տալով կամ հանրության հետ շփվելով լիներ' Տարոն Մարգարյանը ընդհանրապես ձայն չպետք է հավաքեր, ընդհանրապես նա ավելի շատ կոմունիստական կերպար է հիշեցնում, և անհասկանալի է նրա այսքան քվե հավաքելը: «Ելք»-ի ընտրվելու դեպքում ունենալու էինք ոչ միայն բացարձակ նոր Երևան, այլ նաև նոր, մրցակցային Հայաստան: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են պետությանը, և անկախ այս ամենից իշխանությունը պետք է հետևություններ աներ, բայց չի անում: Մենք չպիտի ընդունենք այս իրողությունը որպես փաստ ու համակերպվենք, պետք է պայքարենք: Պայքարի երկու տարբերակ կա, մեկը վրացական տարբերակն է՝ վարդերի հեղափոխություն եղավ և կոռումպացված երկիրը փոխվեց, մյուս տարբերակը հեղափոխությունն է, որի թե պահանջարկը չկա, ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում այսօր։ -Ընդամենը երեք քաղաքական ուժ մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, և միայն ՀՅԴ-ն հայտարարեց, որ իր ընտրազանգվածին կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մյուսները, որոնք ակտիվ էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ոչ իրենց ընտրազանգվածին ուղղորդեցին, ոչ էլ ընդդիմադիր որևէ ուժի սատարեցին. սա ինչի՞ մասին է խոսում: ֊Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց ձևավորվել է պսևդոընդդիմություն, որն իր գործունեությունը տեսնում է իշխանության հետ համագործակցությամբ, որը չի տեսնում իշխանության հետ մրցակցելու և լրացուցիչ ծախսեր անելու դրդապատճառ։ Եթե իրենք ընդդիմադիր էին՝ կոչ կանեին իրենց քվեները տալ ընդդիմադիր թեկնածուին, դա չեն արել, այստեղ հստակ իմիտացիա է։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր