13619 դիտում
19:40 17-05-2017
«Արմենիա» ավիաընկերությունն առաջին չվերթն իրականացրեց դեպի Իսրայել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:
Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:
Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծեց Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:
Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրեց ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:
Միջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:
Հիշեցնենք, որ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3360 դիտում
11:11 13-08-2021
Եվրոպական Lufthansa ավիաընկերությունն առաջին թռիչքն է կատարել դեպի Հայաստան
2241 դիտում
17:46 19-04-2017
Արմենիա ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել
4510 դիտում
23:20 26-06-2019
«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն
Այս բաժնից
853 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»