211652_close_icon
views-count24228 դիտում article-date 11:29 18-05-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. 3 օր է, ջուրն անխնա հոսում է, իսկ Արաբկիրի թաղապետարանի չինովնիկները «բերանները ջուր առած»՝ չեն արձագանքում բնակիչների ահազանգերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արղության փողոցում ոռոգման ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը 3 օր է, անխնա հոսում է։ Վթարի վայրի հարևանությամբ ապրողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երրորդ օրն է, էս վիճակն է, սակայն պատկան մարմիններից ոչ մի արձագանք չկա։ Էլ թեժ գիծ ենք զանգահարել, էլ Արաբկիրի թաղապետարան, միևնույն է, ձայն բարբառո հանապատի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները, տեսնելով, որ 3 օր է, պատկան մարմինները մատնվել են անգործության, հարցի լուծումը գտել են քարի միջոցով՝ այն դնելով վթարված անցքի վրա։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր