31119 դիտում
11:39 26-07-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում․ ժամեր շարունակ խմելու ջուրն անխնա հոսում է բակերով մեկ, իսկ պատասխանատուները ձկան նման «ջուրն առել են բերաններն» ու ոչինչ չեն անում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 76, 78, 79 և հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն ասում են, որ երեկվանից խմելու ջրի խողովակը վնասվել է և դուրս է թափվում։ Սակայն ո՛չ Մալաթիայի թաղապետարանից, ո՛չ «Վեոլիա Ջրից» չեն բարեհաճում գան և խնդիրը լուծեն։
«Աշխարհում շատ պետություններ ունեն ջրի խնդիր, չգիտեն ինչպես լուծեն այդ հարցը։ Մեզ մոտ՝ Երևանում արդեն 1 օր է՝ ջուրն անխնա հոսում է, և տիրություն անող չկա։ Եթե 1 օր վճարումն ուշացնենք՝ սաղիս ջուրը կկտրեն։ Բա հիմա՝ տոննաներով ջուրը, որ կորում է, կարծես՝ առաջացել է արհեստական լճակ, ո՞վ է պատասխան տալու ջրի կորստյան համար։ Էլ չենք ասում, որ էդ հատվածով անցնելիս՝ պետք է փչովի նավակ օգտագործես։
Հիմա գոնե՝ բարեհաճեն գան և էս ջրի կորստի դեմն առնեն»,- ահազանգում են բնակիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+