4103 դիտում
15:37 19-05-2017
Համայնքային թանգարանները կմիանան «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները, միանալով «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագրին, մայիսի 20-ին հանդես կգան մի շարք միջոցառումներով:
Այդ օրը մայրաքաղաքի բնակիչների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար մուտքը համայքնային թանգարաններ կլինի անվճար:
Ինչպես թանգարանների միջազգային օրը, այնպես էլ «Թանգարանների գիշեր» ծրագիրը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի կրում է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին` թանգարանում» խորագիրը:
Մայիսի 20-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.
Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը՝ 10:30 -24:00-ն:
Ժամը 20:00-ին տեղի կունենա հանդիպում հայտնի երգահան Տիգրան Մանսուրյանի հետ:
Ժամը 20:30-ից կընթերցվեն նամակներ ուղարկված ռազմի դաշտից (1941-1945թթ.), աքսորավայրից (1950-ական թթ.) և 20-րդ դարի հայտնի գործիչների նամակագրությունից: Միջոցառման ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն կունենան ընթերցելու, պատմելու կամ գրելու իրենց իսկ պատմությունները: Կներկայացվի նաև փոքրիկ ցուցադրություն՝ նամակներ, բացիկներ, մեդալներ՝ թանգարանի հավաքածուից:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-24:00-ն:
Ժամը 18:00-ից թանգարան այցելողները կծանոթանան «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
Ժամը 19:00-ին թանգարանի դիմացի հարթակում տեղի կունենա ֆլեշմոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ, որին կհաջորդի մշակությաին ևս մեկ հետաքրքիր անակնկալ:
Ժամը 19:30-20:30-ն կանցկացվի բացօթյա համերգ՝ «Վանի տարածաշրջանի երգերը և պարերը»՝ «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ:
Ժամը 21:00-22:00-ն թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում կկազմակերպվեն դասախոսություններ Վանի հնագիտական ժառանգության թեմայով:
Ժամը 22:00-24:00-ն բոլոր այցելուները կկարողանան «Գիշերային զբոսանք» կատարել Էրեբունի միջնաբերդում:
Ժամանակակից արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-24:00-ն:
Ժամը 16։00-ին թանգարանում կբացվի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ընդգրկում է լուսանկարչի 40-ամյա գործունեությունը. հայկական ճարտարապետություն, բնանկար և ժամանակակիցների դիմանկարներ։
Ժամը 18։00-ին թանգարանի հարակից տարածքում կներկայացվի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը:
Կարեն Դեմիրճյան թանգարանը կգործի ժամը 14:00-24:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև «ՍՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր: Ժամը 15:00-ին տեղի կունենա հանդիպում-քննարկում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ:
Նշենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում մուտքը կլինի ազատ:
Նմանատիպ նյութեր
4049 դիտում
16:47 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
1528 դիտում
20:51 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
1998 դիտում
21:49 17-05-2019
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից