3329 դիտում
16:03 19-05-2017
ԴԱՀԿ ղեկավարը Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ
Այսօր՝ մայիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Դատական կատարողների միջազգային միության խորհրդի կիսամյակին նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մայիսին կամ հունիսին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության կիսամյակային գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա 6 ամիսների գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
Սանկտ-Պետերբուրգ կատարած աշխատանքային եռօրյա այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, մասնավորապես՝ առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուազ Անդրիոյի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Նիդերլանդների Թագավորության մասնագիտացված դատական պրիստավների թագավորական միության, Մոլդովայի դատական կատարողների ազգային միության, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի ղեկավար կազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են միջազգային համագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման և առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարները և հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում:
Բացի աշխատանքային քննարկումներից, գործընկերները շնորհավորել և աշխատանքային նորանոր հաջողություններ են մաղթել Արմեն Հարությունյանին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
986 դիտում
18:14 03-05-2017
ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ
2300 դիտում
14:08 17-05-2017
ԴԱՀԿ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
1939 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
820 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին