211652_close_icon
views-count3378 դիտում article-date 17:48 25-11-2016

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը Փարիզում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Դատական կատարողների միջազգային միության, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են միջազգային համագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման և առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարներն ու Ծառայության որդեգրած քաղաքականությունը և հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում:

Նմանատիպ նյութեր