3111 դիտում
16:10 19-05-2017
Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան
Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/19/1067453/]ելույթի[/url] ժամանակ ողջունել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ