3345 դիտում
18:08 20-05-2017
Եթե տեղյակ լինեի, ինչ-որ ձևով կկանխեի կոռուպցիան բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում. Ջեմմա Բաղդասարյան
«Կոռուպցիոն ռիսկեր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իսկապես կան, իսկապես խնդիր կա, և դա նոր չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
Ջեմմա Բաղդասարյանը կոչ արեց բոլորին այնպես անել, որ քաղաքացին չտուժի, և կոռուպցիա չլինի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»