29805 դիտում
17:10 21-05-2017
Կանադայում ծովառյուծը երեխային քաշել է ջրի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը հարձակվել է երեխայի վրա՝ բերանով բռնելով նրա զգեստից և քաշել ջրի տակ: Այս մասին հայտնում է Аргументы и факты-ն:
Միջադեպի ականատեսներից մեկը հրապարակել է տեղի ունեցածի մասին տեսանյութը YouTube-ում, որը մեծ թվով դիտումներ է արձանագրել:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովառյուծը մեկ վայրկյանում բռնում երեխային և քաշում ջրի տակ:
Աղջկան օգնության է հասել նրա ընտանիքի անդամներից մեկը, ով ցատկել է ջրի մեջ, դուրս հանել երեխային և հանձնել ափին կանգնած մարդկանց, այնուհետև դուրս եկել ջրից:
Տեսանյութի մեկնաբանություններում ասվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Նշվում է նաև, որ ծովառյուծը կարող էր երեխայի զգեստը ձկան տեղ ընդունել, իսկ մասնագետները հորդորում են ծնողներին՝ լուրջ վերաբերվել նման հսկա ծովային կենդանիներին, քանի որ սա այն ծովառյուծերը չեն, որոնք ելույթ են ունենում կրկեսում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14207 դիտում
16:21 18-11-2014
Ծովառյուծը բռնաբարում է պինգվինին. տեսանյութ 16+
9236 դիտում
13:51 28-11-2018
Կանադայում արջը հոշոտել է 37-ամյա կնոջն ու նրա նորածին երեխային
Այս բաժնից
2767 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3277 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը