4057 դիտում
20:32 22-05-2017
Գորիսում երիտասարդ աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով առևանգել են աշխատանքից վերադարձող դստերը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Գ.Շահնազարյանը 2017թ. ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում մտերիմների հետ ուղևորվել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի հարակից տարածք, որտեղ առանձին զրուցել է աղջկա հետ։
Համոզվելով, որ վերջինս չի ցանկանում ամուսնանալ իր հետ, նրա կամքին հակառակ՝ գրկելով նստեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:
Ապրիլի 7-ի լուսաբացին աղջկան վերադարձրել են Գորիս քաղաք:
Նախաքննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման՝ վրա բռնության միջոցով բացահայտ առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
2017թ. մայիսի 22-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
20:55 01-12-2015
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար
2874 դիտում
22:25 30-04-2015
23-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել չորս երիտասարդի
2228 դիտում
21:22 13-07-2021
Կոտայքի մարզում գտնվող ռետորաններից մեկի աշխատակցին առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ
Այս բաժնից
2239 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
907 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1324 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան