13732 դիտում
22:40 22-05-2017
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄՆ-ում մայիսի 27-ին աճուրդի է հանվելու ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի, ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
GWS Auctions աճուրդի տան ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը գնում է 1962 թ.-ին թողարկված Lockheed Jetstar մոդելի ինքնաթիռի մասին, որը ստեղծվել է Փրեսլիի պատվերով:
Ինքնաթիռում պահպանվել են կարմիր բազկաթոռները, կարմիր գորգը և ոսկեգույն բռնակները:
Նշվում է նաև, որ ինքնաթիռը շահագործվել է շուրջ 30 տարի և միշտ գտնվել է Նյու Մեքսիկոյի օդանավակայանում:
Նախնական արժեքը գնահատվել է 3,5 մլն դոլար:
Հիշեցնենք, որ հանրահայտ երգիչը մահացել է 42 տարեկան հասակում՝ 1977թ.-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5847 դիտում
15:30 28-05-2017
Կալիֆորնիայի աճուրդի տանը 430 հազար դոլարով վաճառվել է Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը
1099 դիտում
14:20 14-11-2014
Էլվիս Փրեսլիի երաժշտական առաջին ձայնագրությունն աճուրդի կհանվի
1698 դիտում
23:59 20-05-2015
Աճուրդում 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը
Այս բաժնից
2401 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում