211652_close_icon
views-count2950 դիտում article-date 09:41 23-05-2017

ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»: Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 և ավելի ձայներ: Նրանց թվում` և ոչ ՀՀԿ–ականները: Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56: «Փաստի» տեղեկություններով և՛ ՀՅԴ, և՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին: Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր