211652_close_icon
views-count139298 դիտում article-date 19:56 23-05-2017

Արտակարգ դեպք Զովունիում. Նովո մականվամբ ցուլը ողջ գյուղը դիվադադար է արել. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես Զովունի գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հաջոյանի Նովո մականվամբ ցուլը պարանը կտրել և կոտրել է տան դարպասներն ու դուրս եկել փողոց՝ վտանգ ներկայացնելով ազգաբնակչության համար: Այս պահին գյուղացիները փրկարարների հետ փորձում են ճոպանների միջոցով ցլին բռնել, որից հետո, հնարավոր է, քնաբեր ներարկվի: Փրկարարարական աշխատանքները տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի խմբի պետ էդգար Գալոյանը: Գյուղացիները մեծ դժվարությամբ՝ «կվալտի» օգնությամբ, կարողացան Նովոյին տապալել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր