211652_close_icon
views-count5025 դիտում article-date 21:50 23-05-2017

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ:

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մասնակիցներին: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց զեկուցում ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ «ՀՀ կառավարության օժանդակությամբ նախարարությունում ստեղծվել է «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույց` սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար: Նախարարության պաշտոնական կայքի «Ներդրումներ Հայաստանում» բաժնում տեղադրվել են Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունները, այդ թվում ներդրումներին առնչվող օրենսդրական արտոնությունները: ՀՀ սփյուռքի նախարարություն են դիմել 842 սիրիահայեր, ովքեր ունեցել են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ՝ բժշկական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակվարձի փոխհատուցման, կրթական, իրավական և այլ հարցերի վերաբերյալ: Համահայկական կառույցների հետ համատեղ մշակվել և իրականացվել են հայապահպան ծրագրեր ` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդության հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը»: Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ մայիսի 28-ի տոնակատարություններին և նշեց, որ 2017թ. մայիսի 28-ից 2018թ. մայիսի 28-ը ՀՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է Հանրապետության տարի, որի շրջանակներում կկազմակերպվեն խոշոր ձեռնարկներ և տոնական միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր