3552 դիտում
18:35 24-05-2017
Հայաստանն ակնկալում է Եվրամիության հետ սկսել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն
Հայաստանն ակնկալում է սկսել Եվրամիություն հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը: Այս մասին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
[i]Ներկայումս Հայաստանի քաղաքացիները դեպի ԵՄ անդամ պետություններ վիզա են ստանում դյուրացված կարգով՝ 2014թ. հունվարին կողմերի միջև «Վիզաների տրամադրման դյուրացման մասին» համաձայնագրի ստորագրումից հետո:
Դրա շնորհիվ վիզայի տրամադրման որոշման ժամկետները կրճատվեցին՝ մուտքի արտոնագիր տրամադրելու որոշումը Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները սկսեցին կայացնել 10 օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝ 1-2 օրում, նվազեց վիզաների տրամադրման համար վճարվող գումարը, դառնալով 35 եվրո 60-ի փոխարեն, իսկ քաղաքացիների մի շարք խմբեր ազատվեցին վճարումից: Վիզայի տրամադրման գործընթացը հեշտացավ նաև պահանջվող փաստաթղթերի թվաքանակի կրճատման առումով:[/i]
Վիզայի ազատականացման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկից հետո ԵՄ-ն Հայաստանի առաջ որոշակի պարտավորություններ կդնի, որոնք իրականացնելու դեպքում էլ կստորագրվի փաստաթուղթ, ինչպիսին արդեն ունի Վրաստանը:
Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր փաստաթղթի մասին՝ շրջանակային համաձայնագրի, որն արդեն նախաստորագրվել է: ԱԳ նախարարի պաշտանակատարը հույս է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել նոյեմբերին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:
Ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնել էր, որ համաձայնագրի տեքստն արդեն սրբագրվում է, խմբագրվում, թարգմանվում՝ ԵՄ անդամ-պետությունների պաշտոնական լեզուներով:
[url=https://jam-news.net/?p=40059&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
17:43 02-10-2024
ՀՀ նախագահը և Գերմանիայի դեսպանը կարևորել են մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ բանակցությունները
1222 դիտում
21:25 13-02-2024
Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»