211652_close_icon
views-count9463 դիտում article-date 22:33 24-05-2017

ԱՄՆ կառավարության պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին

ԱՄՆ կառավարության պատվիրակությունը Թբիլիսիում է: Նրանք առավոտյան հանդիպել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Մի շարք թեմաներից զատ, խոսվել է նաև սահմանադրական փոփոխությունների և ընտրական համակարգի վերաբերյալ: Պատվիրակությունը հանդիպել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին: Կուսակցության անդամ Օթար Կախիձեի խոսքերով, հանդիպմանը խոսվել է արդարադատության համակարգում առկա բացթողումների և ԶԼՄ-ների իրավիճակի` այդ թվում «Ռուսթավի 2»-ի մասին:

Նմանատիպ նյութեր