1971 դիտում
12:52 25-05-2017
Տեղեկատվության ազատությունը ծառայեցնել որպես արդյունավետ պետական կառավարման գործիք. Սուրեն Քրմոյան
«Ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և նաև ծառայեցնել տեղեկատվության ազատությունը որպես արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու գործիք, ինչո՞ւ չէ՝ նաև հակակոռուպցիոն: Որքան թափանցիկ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են»,- այս մասին այսօր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանն ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Մենք օրենքի նախագծում ամրագրել ենք օրինակ տեղեկատվության ազատության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը թույլ է տալու քաղաքացիներին, կազմակերպություններին այդ հարթակի միջոցով բոլոր պետական մարմիններին հարցումներ կատարել և տեղեկություններ ստանալ»,- հայտնեց Սուրեն Քրմոյանը:
Քննարկմանը կազմակերպիչ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Օտտո Լուխտերհանդթը կատեց, որ 2003 թ.-ին Հայաստանում ընդունված տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի:
«Ամենակարևոր և սկզբունքային հարցերից մեկն այն է, որ ամենասկզբում, գուցե հենց առաջին հոդվածում, պետք է հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին, որը հենց վերաբերում է տեղեկատվության ազատությանը: 2015 թ.-ին բարեփոխված սահմանադրության 51-րդ հոդվածը շատ մանրամասն է կարգավորում քաղաքացիների համար պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը»,- նշեց Լուխտերհանդթը։
Փոորձագետի համոզմամբ՝ պաշտոնատար անձինք միշտ էլ ձգտել են սովորական քաղաքացիներից գաղտնի պահել տեղեկությունները, քանի որ, տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
20:18 15-02-2021
Փոխվարչապետը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին
2197 դիտում
19:04 01-02-2017
Կառավարությունը կոռուպցիան վերացնելու պայքարում օգտագործելու է նոր գործիքներ. Սուրեն Քրմոյան
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար