211652_close_icon

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հարգանքի տուրք է մատուցել հայտնի գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count3853 դիտում article-date 15:34 25-05-2017
Հայտնի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 107-ամյակի օրը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են գրողի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն գրողի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ ու որդու շիրիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր