211652_close_icon
views-count3284 դիտում article-date 15:43 14-10-2017

Երևանի օրվա առթիվ մայրաքաղաք այցելած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Դավիթ Օհանյանի, վարչական շրջանների ղեկավարների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր