3891 դիտում
15:55 25-05-2017
Մինչև Արևմուտք-Արևելք գործընկերություն չհաստատվի, աշխարհում անվտանգություն և կայունություն չի լինի. Յուրի Խաչատուրով
Աշխարհում անվտանգություն և կայունություն ապահովել չի հաջողվի, մինչև Արմուտք-Արևելք հարաբերություններում չստեղծվի գործընկերային մթնոլորտ: Այդ մասին [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4280151]tass[/url]-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Ներկայում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ և անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարման հարցում միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կառուցողական գործակցությունը գոյություն ունեցող աշխարհակարգը կդարձնի առավել անվտանգ և կայուն: ՀԱՊԿ-ն ձգտում է նման գործակցության հաստատման»,- ասել է Յուրի Խաչատուրովը:
«Սակայն այդ հարցերի վերաբերյալ մեր մի շարք գործընկերների մոտեցումներում, մեր կարծիքով, պահպանվում են գլոբալ առճակատման տարիների հնացած կարծրատիպերը: Ակնհայտ է, որ մինչև աշխարհը չհասնի Արևմուտք-Արևելք հարաբերություններում գործընկերության մթնոլորտի ստեղծմանը , մեզ չի հաջողվի լիակատար անվտանգություն և կայունություն ապահովել»,- հավելել է նա:
Նմանատիպ նյութեր
823 դիտում
16:33 08-06-2024
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչև Գազայում hրադադար չհաստատվի
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան