211652_close_icon
views-count4108 դիտում article-date 17:40 03-06-2022

Վազգեն Սարգսյանը մեզ հարցրեց՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պատասխանից երկու ժամ անց Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց․ հիմա այդ հարցին չեն պատասխանում. Յուրի Խաչատուրով

Tert.am-ը գրում է. Այս հրապարակում հավաքվել են հայրենասեր մարդիկ, թեև նրանք, ովքեր չգիտես ինչու՝ դեռ չեն միացել, նույնպես մերն են։ Ես հանրահավաքի մասնակիցների շրջանում որոշակի  վատատեսություն եմ նկատել, իզուր, պետք է մի կողմ դնել այդ վատատեսությւոնը, ոչ ոքի մոտ վատատեսական տրամադրություններ չպետք է լինեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց գեներալ, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք մեծ գործի համար ենք հավաքվել, իսկ մեծ գործերը շտապողականություն չեն սիրում, պետք է աշխատել ամեն օր, հանգիստ, քարը քարին դնելով, այդ դեպքում հաղթանակը կլինի միանգամից, այն անպայման կլինի, պետք է միայն համբերություն ունենալ և սպասել։ Դեռևս 1998թ-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը զինվորական կոլեգիայի նիստում հարց տվեց մեզ՝ համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ով կողմ է, թող ձեռք բարձրացնի, ոչ ոք ձեռք չբաձրացրեց։ Ինչից հետո նա տվեց երկրորդ հարցը, կո՞ղմ եք, որ Արցախը անկախանա, բոլորը ձեռք բարձրացրին, ինչից հետո Սարգսյանը ասաց՝  հիմա ես գիտեմ, ինչ պետք է անեմ, երկու ժամ անց նախագահը հրաժարական տվեց։ Այն ժամանակ ասում էին, թե իշխանության են եղել մարդիկ, ովքեր պատերազմ են ուզում և այլն, բայց ի՞նչ եղավ 1998թ․-ից հետո․ 20 տարի մենք ապրել ենք հանգիստ, հպարատացել մեր բանակով, պատերազմ այդպես էլ չեղավ, հիմա էլ են ասում, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք, որ մեզ հարգեն։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ում հարց են տալիս՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ասում են՝ չենք կարող պատասխանել այդ հարցին։ Ես հասկանում եմ, որ չեք կարող ոչինչ անել, որ չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասացեք, որ չեք ցանկանում, չի՛ կարելի այդպես, դուք հա՞յ չեք, ո՞վ եք դուք»,- ասաց Խաչատուրովը։

Անդրադառնալով շարժման անդամների նկատմամբ ոստիականների գործողություններին՝ Խաչատուրովն ասաց․ «Եթե ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, այն մարդկանց, ովքեր կողմ են այս իշխանությանը, ապա կարմիր ու սև բերետավորներին չեմ հասկանում, ինչպես են իրենց պահում, ոչ մի տղամարդ իրեն այդպես չի պահի, այդպես վախկոտներն են իրենց պահում»։

Նմանատիպ նյութեր