211652_close_icon
views-count28723 դիտում article-date 19:00 25-05-2017

Ինչպես է ոստիկանությունը վնասազերծում քրեական հեղինակությունների դեմ մահափորձ նախապատրաստող անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծման գործողությունն իրականացրին մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում: Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել են այս տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին: Ոստիկանության ծառայողների ջանքերով առանձնապես ծանր հանցագործության կատարումը խափանվեց: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, տանտիրոջ և ընթերակաների ներկայությամբ, բնակարանը խուզարկվեց: Հայտնաբերվեց՝ երկու ինքնաձիգ, մեկ ատրճանակ, որոնց պահունակներում փամփուշտներ կային: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեագետները ապօրինի պահվող զենք-զինամթերքը տեղում ենթարկեցին փորձաքրեագիտական մշակման: Քրեագիտական մշակման ենթարկվեցին ու առգրավվեցին հայտնաբերված բջջային հեռախոսները: Նաև այն իրերն ու առարկաները, որոնք քննության ընթացքում ապացուցողական նշանակություն կունենան: Ամբողջը փաթեթավորվեց՝ հետագա փորձաքննությունների համար: Վնասազերծված երեք տղամարդիկ, որոնց տվյալները նախաքննության շահերի պահպանումից ելնելով, չենք հրապարակում, բերման են ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: Քննությունը շարունակվում է»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/24/1067936/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ գյխավոր վարչության/ և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով պրոֆեսիոնալ ձևի օպերատիվ վնասազերծման գործողություններ էին կատարել Էջմիածին քաղաքում: Այնտեղ գտնվող բնակարաններից մեկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին բերման ենթարկել 3 հոգու: Եռյակը պլանավորել էր կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն և անօրինական եղանակով ձեռք էին բերել մեծ քանակի զենքեր և զինամթերք, անգամ կազմել էին սպանության նախապատրաստական գործողություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակի կողմից վարձակալված բնակարանում հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք: Ծանր հանցագործության մեջ կասկածվողների վնասազերծումը ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր