211652_close_icon
views-count2805 դիտում article-date 20:33 25-05-2017

Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսը հոսպիտալացվել է՝ ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. տուժել է նաև նրա վարորդը

Այսօր՝ մայիսի 25-ին, Հունաստանի նախկին վարչպետ Լուկաս Պապադեմոսն իր ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ պայթյունից տուժել է նաև Պապադեմոսի վարորդը, ով նույնպես ոտքերի վնասվածքներով հոսպիտալացվել է: Բարեբախտաբար, երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների՝ 69-ամյա քաղաքական գործչի մեքենայում տեղադրված է եղել ռումբ: Այս պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները: Նշենք, որ Լուկաս Պապադեմոսն 2011-12 թվականներին ստանձնել էր Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ Պապադեմոսն եղել է Հունական բանկի կառավարիչը (1994-2002), ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահը (2002-2010)։

Նմանատիպ նյութեր