5687 դիտում
19:56 23-11-2020
Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ռուս սպա, տուժել են նաև ԼՂ ԱԻՆ աշխատակիցներ
Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմիններ փնտրելիս տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ռուս խաղաղապահ ուժերի սպան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/karabakh/3450525]Tert.am[/url]-ը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է Ադրբեջանի Զինուժի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի 4 աշխատակիցներ նույնպես վիրավորվել են:
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով համատեղ խումբը, որը կազմված է ռուս խաղաղապահների, Ադրբեջանի Զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, զոհվածների մարմիները որոնելիս է եղել Թարթառի շրջանում:
«Մատաղիս բնակավայրում աշխատանքներ իրականացնելիս պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահական զորախմբի սպան վիրավորում է ստացել: Ադրբեջանի Զինուժի մեկ սպա մահացել է: Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ 4 աշխատակիցներ ևս տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Ռուս սպան տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Կյանքին սպառնալիքներ չկան»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից