211652_close_icon
views-count7932 դիտում article-date 16:42 26-05-2017

«Ուսանողական գարուն»՝ Բժշկականում. այն նվիրված էր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բեմին տրված է «տան» դիզայն, իսկ գլխավոր հերոսները՝ ուսանողներն են. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) ավանդաբար կազմակերպվող «Ուսանողական գարուն»-ն այս տարի առանձնահատուկ է: Մայիսի 26-ին բուհում անցկացված «Ուսանողական գարուն»-ով մեկնարկեցին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառումները: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումները կամփոփվեն «Ուսանողական աշուն» ծրագրի շրջանակներում՝ Գալա համերգով: Ողջույնի խոսքում Ալեքսան Հովհաննիսյանը նշեց. «Արդեն քառորդ դար է, ինչ ուսանողները հավաքվել են այս օջախի շուրջ, փորձում են իրենց կյանքը հետաքրքիր դարձնել ու իրենց ավանդն ունենալ բուհի զարգացման գործում: Ինչպես տեսնում եք՝ մենք բեմին տվել ենք տան դիզայն, ինչը նշանակում է, որ արդեն 25 տարի է՝ ուսանողական խորհրդարանն Ալմա մաթերից հետո դարձել է մեր երկրորդ տունը»: Ալեքսան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դահլիճից դատելով՝ ուսանողական գարունները հետաքրքրում են երիտասարդներին, անգամ միջոցառումից 15-20 օր առաջ տեղ են պահում, որ կարողանան նստած հետևել համերգային ծրագրին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողուհի Անի Տալոյանը վստահեցրեց, թե Բժշկականի առօրյան հետաքքիր է ամեն ինչով. «Ոչ միայն սովորելը, չոր գիտելիքներ ստանալը, այլև ուսանողի առօրյան լի է մշակութային առումով: Մեր միջազգային համաժողովները, դրա վառ ապացույցն են: Մենք միայn գրքեր չենք կարդում, այլ մեզ մոտ ամեն ինչ կա: Իսկ «Ուսանողական գարունը» համախմբում է մշակութային առումով տաղանդաvոր ուսանողներին և նրանց տալիս դրսևորվելու հնարավորություն: Իսկ օրվա գլխավոր դերում միայն ուսանողներն են»: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին բուհի սկսնակ ՈՒՀԱ թիմի հումորային համարները, ելույթ ունեցավ բուհի Ռոք բենդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր