1492 դիտում
17:35 29-05-2014
Արամ MP3-ն պարգևատրվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով
Մայիսի 29-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպված «Ուսանողական գարուն» ծրագրի ընթացքում բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց բժշկական համալսարանի շրջանավարտ, դեղագետ, սիրված երգիչ Արամ MP3-ին։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, հանձնելով հուշամեդալը, ընդգծեց, որ Արամ MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ում իրենք առաջին հերթին որպես բժիշկ են հիշում, մեծ ներդրում է ունեցել բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի մշակութային կյանքում։
Ինքը՝ Արամ MP3-ին, նշեց, որ երկար ժամանակ չէր եղել բուհում. «Հիշեցի ուսանողական տարիներս, ինչպես էինք հենց այս բեմից ամեն ինչ սկսում։ Սկսեցինք 2002 թվականից, ջրիկություններ էինք անում, ընկերներս դարձան պրոֆեսիոնալ բժիշկներ, ես շարունակեցի իմ գործունեությունն այս բնագավառում։ Շնորհակալ եմ, երբեք չեմ մոռանա իմ ալմա մատերը»։
«Ուսանողական գարուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԵՊԲՀ ՈՒՀԱ-ի միջֆակուլտետային առաջնություն: Միջոցառման ինտերակտիվ հումորներին մասնակից էին դառնում նաև ԵՊԲՀ աշխատակիցները: Ցերեկույթի ընթացքում հնչեցին սիրված երգեր «Մեդունի» էստրադային համույթի մեներգիչների կատարմամբ։ Հանդես եկավ նաև «Կոմիտաս» երաժշտախումբը:
Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրում «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն դասախոս» անվանակարգերում։ Մրցանակներ ստացան նաև «Առողջ բժիշկ» մարզական միջոցառման հաղթողները։
«Ուսանողական գարուն» ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7929 դիտում
16:42 26-05-2017
«Ուսանողական գարուն»՝ Բժշկականում. այն նվիրված էր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1336 դիտում
10:07 03-04-2014
Մեկնարկում է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Լինենք հոգատար» բարեգործական ծրագիրը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»