211652_close_icon
views-count3723 դիտում article-date 09:26 27-05-2017

Կարեն Կարապետյանի մնալ-չմնալու հարցը 2018-ին որոշելու է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ: [b]-Հետընտրական փուլում Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր ինտրի­գը մնում է այն, թե արդյո՞ք 2018-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կշարու­նակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ Կարեն Կարապետյանը կմնա այդ պաշտոնում:[/b] ֊Մենք պետք է քաղաքական մոտեցում ցուցաբերենք: Ես չեմ կարծում, թե մեխանիկա­կան լուծում պետք է տրվի: Կարեն Կարապետյանը մնա­լու ցանկություն պետք է ունե­նա և պետք է հնարավորու­թյուն կարողանա ստեղծել իր համար, որովհետև խոսքն արդեն 100 օրվա մասին չէ: Եթե կառավարությունը կարո­ղանա մեկ տարում կատարել քայլեր, որոնք հասարակու­թյան մեջ կառաջացնեն այն զգացողությունը, որ գործող կառավարությունը իրավիճա­կի փոփոխության հնարավո­րություն ունի, ապա Կարեն Կարապետյանը, բնականա­բար, կմնա: Բայց եթե այդ ըն­թացքում Կարեն Կարապե­տյանը չկարողանա փոփո­խություն առաջացնել, չեմ կարծում, թե մեխանիկորեն պետք է ասվի, որ Կարեն Կարապետյանը մնում է: ՀՀԿ-ն որպես ամբողջություն է այդ ամեն ինչին տնօրինում, և ՀՀԿ-ն այնուհետև ինքը պետք է որոշի՝ Կարեն Կարապետյա­նը կարողացե՞լ է արդարաց­նել հույսերը, որպեսզի 2018-ից հետո շարունակի որպես վարչապետ աշխատել, թե՞ անհրաժեշտ է փոփոխություն, և այդ փոփոխությունն ինչ տեսքով կլինի՝ որոշողը լինելու է ՀՀԿ-ն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր