211652_close_icon
views-count56404 դիտում article-date 10:45 27-05-2017

Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից «06»-ի վարորդը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 54-ամյա Սպարտակ Սարիբեկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մայիսի 11-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/11/1066729/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել էին ВАЗ 2106 մակնիշի 34 ՏՏ 373 համարանիշի և ПАЗ մակնիշի 41 AV 111 համարանիշի մարդատար ավտոբուսը: Բախման հետևանքով ավտոբուսը կողաշրվել էր, իսկ 06-ն էլ գլխիվայր էր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազգ Ղազարյանի և տեղակալ Աքսել Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր