57155 դիտում
22:14 12-04-2022
Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից ևս մեկը՝ 23-ամյա վարորդը, մահացել է. վիրավորներից մեկը ժամկետային զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, հիվանդանոցում մահացել է երեկ՝ ապրիլի 11-ին, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 23-ամյա Մայիս Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել «բաց գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, «Վարդենիս» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել էր ապրիլի 11–ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը:
Վթարի փաստով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆիկ Բոշյանը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները պարզել էին՝ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Մայիս Պողոսյանը, ЗИЛ 131-ը, որը եղել է ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած, վարել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արամ Սահակյանը, իսկ Volkswagen Passat-ը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Աղաբեկյանին: Վերջինս ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է:
Վթարի հետևանքով Մ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 18-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը, ով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է և 18-ամյա Ժիրայր Արզոյանը մարմնական վնասվածքնրով տեղափոխվել էին «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ որոշ ժամանակ անց Ռ. Գևորգյանը մահացել էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+