211652_close_icon
views-count2740 դիտում article-date 17:35 27-05-2017

Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիները դադարեցրել են 40-օրյա հացադուլը

Իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի կալանավորներն ավարտել են 40-օրյա հացադուլը, հաղորդում է Associated Press-ը; Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զանգվածային հացադուլը սկսվել էր ապրիլի սկզբին։ Հացադուլ էր հայտարարել մի քանի հարյուր պաղեստինցի, ովքեր պահանջում էին բանտային և այլ պայմանների բարելավում։ Ընդհանուր հաշվով՝ Իսրայելի բանտերում շուրջ 6.500 պաղեստինցի է պահվում։ Նրանց մի մասը մեղադրվում է ահաբեկչության, մի մասն էլ այլ հանցագործությունների մեջ։ Իսրայելի բանտերի կառավարման ներկայացուցիչ Նիկոլ Էնգլանդերը հայտարարել է, որ հացադուլը դադարեցվել է այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունների, Պաղեստինի ազգային կազմակերպության և Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջև կայացած բանակցությունների արդյունքում կողմերն ընդհանուր հայտարարի են եկել. կալանավորներին ամսական մեկ անգամ իրենց ընտանիքների հետ տեսակցելու հավելյալ հնարավորություն կտրվի։

Նմանատիպ նյութեր