211652_close_icon
views-count115873 դիտում article-date 16:02 27-05-2017

Ուկրաինայում. հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսի տղային մի քանի ժամ պահել են Ուկրաինայի օդանավակայաններից մեկում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող, «Կայարանցի Թևոս» մականվամբ Թևոս Սաֆարյանի որդուն՝ Նորիկ Սաֆարյանին, տևական ժամանակ Ուկրաինայի Հանրապետության իրավապահներն արգելել են մուտք գործել Ուկրաինայի Հանրապետություն, քանի որ օդանավակայանում իմացել են, որ Ն. Սաֆարյանը խնդիրներ ունի Ուկրաինայի միգրացիոն ծառայության հետ, քանի որ 2015 թվականի մարտի 19-ին նրան արտաքսել էին Հայաստան՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Որոշ ժամանակ անց Ուկրաինայի իրավապահները պարզել են, որ արգելքը Կայարանցի Թևոսի տղայի վրայից հանված է, և նա կարող է առանց խոչընդոտի մուտք ու ելք անել Ուկրաինայի Հանրապետություն, ինչից հետո թույլատրել են Ն. Սաֆարյանին մուտք գործել Ուկրաինա։ [b]Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող, Կայարանցի Թևոսի որդին՝ Նորիկ Սաֆարյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0740382001495886549504051.jpg[/img]

Նմանատիպ նյութեր